«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

«Եվ մենք հլու առաջ ենք շարժվում դեպի անհայտություն»

«Եվ մենք հլու առաջ ենք շարժվում դեպի անհայտություն»
10.06.2022 | 07:26

Կար երեք քառորդով գրավյալ Արցախ, կար անոթի, խավար, ճակատագրի հեգնանքով ծայրահեղ դաժան ձմեռներին ենթակա Հայաստան, կային հացի, շաքարի, ձեթի կտրոններ... Եկավ մեկը, և Արցախն ամբողջությամբ ազատագրվեց, հարակից շրջաններով հանդերձ, վերացան կտրոնները, տները ջերմացան, լուսավորվեցին, երկիրը արժանապատիվ կյանքի անցավ:


Թուրքը իրար անցավ, միջազգային ատյաններից պահանջեց դատի տալ հայերի ղեկավարին, մենք քմծիծաղով ընդունեցինք այդ, ապա, մեր սովորության համաձայն, սկսեցինք ինքներս նրա վրա գործ կարել, օգտվելով նրա ղեկավարական ու զուտ անձնական սխալներից:
Անցան տարիներ: Թուրքի պատվերը, այնուամենայնիվ, մենք կատարեցինք:
Հետո, տարիներ անց, դարձյալ կորցրեցինք Արցախի երեք քառորդը, մնացածն էլ խիստ վտանգված էր: Ստեղծվեց մայր Հայաստանի անկախությանը սպառնացող վտանգ: Մտահոգ մարդկանց ամբոխը փողոց դուրս եկավ՝ ելք որոնելու: Թուրքը պահանջեց պատժել նրանց: Եվ մենք սկսեցինք պատժել անխնա:


Երախտամոռությունը մեր արյան մե՞ջ է, թե՞, այնուամենայնիվ, պարտադրում են մեզ, և մենք հլու առաջ ենք շարժվում դեպի անհայտություն:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 12610

Մեկնաբանություններ